Ոռոգման ջրի խնդիր, կարկուտ, ցրտահարություն… Շիրակում շատերը հրաժարվել են վարուցանքից
Հունիս 23,2022 17:47
Շիրակի մարզում ամեն տարի տասնյակ հազարավոր տոննաներով բերքի կորուստ է լինում ոռոգման ջրի բացակայության կամ պակասի պատճառով:
Ավելի քան 58.000 հա վարելահող մարզում անջրդի է, ոռոգման ցանցեր չկան, ցանում են անձրևի հույսով: Իսկ այնտեղ, որտեղ համակարգը կա, մաշված է, ջրակորուստներն էլ հսկայական են՝ ավելի քան 70 տոկոսի հասնող: Հաճախակի են նաև դեպքերը, երբ ոռոգման ջուրը ցանքատարածություններ չի հասնում ոչ համակարգված կառավարման պատճառով:
Անցած տարվա երաշտն ու ոռոգման ջրի սակավությունը հանգեցրեցին բերքի հսկայական կորստի:
Վարուցանքից շատերն այս տարի հրաժարվել են, ցանքատարածքներն էլ անցած տարվանից քիչ են:
ԳԱԼԱ հեռուստաընկերության անդրադարձը:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
