Կրոմվել Ավանեսյանը Արցախի Գանձասարից է հասել Հայասատան: Հաստատվել է Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում: Հույսը չի կորցրել, որ վերադառնալու է Արցախ, բայց Հայաստանում էլ ապրել է պետք: Դեռ թոշակ չի ստացել, բայց հանում է դրամապանակն ու ցույց տալիս՝ փող ունի, գնել է ընտանի կենդանիներ: Հենց նեղության մեջ հայտնվի, մեկին կվաճառի ու կլուծի բոլոր հարցերը: Որոշել է՝ ստանալու է փախստականի կարգավիճակ: Վախեր ունի՝ եթե դառնա ՀՀ քաղաքացի, հետո կկարողանա՞ մուտք գործել Արցախ ու ապացուցել, որ ինքն արմատներով գանձասարցի է: Կրոմվել Ավանեսյանի երեխաները ամուսնացած են, ապրում են Հայաստանի այլ բնակավայրերում, ինքը նախընտրել է մնալ Արցախին մոտ՝ Սյունիքի մարզում, որի բնությունն էլ իրեն հիշեցնում է պատմական հայրենիքը: