Սյունիքի մարզում վերջին տվյալներով հաստատվել է 3.800 արցախցի:
Գորիսում, համայնքի ղեկավարի փոխանցմամբ, արդեն շուրջ 1900: Հիմա առաջնահերթ խնդիրներն են՝ բռնի տեղահանված անձանց աշխատատեղերով եւ բնակարաններով ապահովելը: Աշխատատեղերի առումով առաջնահերթությունը փորձում են տալ արցախցիներին: Գորիսում իրականացվում են նաեւ բնակարանաշինական ծրագրեր: