«Թողել ենք 2 տուն, մեր ամբողջ ունեցվածքը, բերքառատ այգի, որտեղ ծանրությունից խոնարհված ծառերի վրա 50 տոննա նուռ կար»,-Արցախում մնացած իրենց տնտեսության մասին է պատմում Գոհար Ստեփանյանը, ով իր որդիների ընտանիքների հետ հաստատվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում:
Տեղահանվել են 2 անգամ. 2020թ.-ին ստիպված լքել են Արցախի Հադրութի շրջանի Ուղտասար գյուղը, իսկ 2023-ին տեղահանվել են Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից: Ընտանիքի անդամները պատմում են տեղահանումների ժամանակ իրենց կորցրածի եւ գաղթի ճանապարհին հաղթահարած դժվարությունների մասին: