Արտյոմ Թումանյանին կսատարեն նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը

Գյումրիի ավագանու ընտրություններում առաջադրված Արտյոմ Թումանյանը, ով երկար տարիներ եղել է ՔՊ-ի կողքին, սատարել իշխանություններին, այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՔՊ-ին միանալու մտադրություն չունի։
Հիշեցնենք, 2019 թվականի փետրվարին հենց Արտյոմ Թումանյանն էր խոչընդոտել Վազգեն Մանուկյանի ու դաշնակցականների մուտքը Գյումրի, ովքեր հանրահավաք էին կազմակերպել ու պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ ՔՊ-ի հետ նրա մտերմությանը կարծես վերջ դրվեց 3 ամիս առաջ, երբ Թումանյանին իշխանական ուժերը թույլ չտվեցին մասնակցել իրենց ներկուսակցական փրայմերիզին։
Արտյոմ Թումանյանը հիմա Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակն է գլխավորում։ Սա այն կուսակցությունն է, որը 1998 թ․-ի նախագահական արտահերթ ընտրությունների ժամանակ առաջադրել է Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը։
Թեկնածուին սատարելու են նախկին ՔՊ-ական ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։
Նորություններ

