«Գազի խնդիր ունենք, լոգարան ու լվացքի մեքենա չկա». տեղահանված ընտանիքների խնդիրները | Region

«Գազի խնդիր ունենք, լոգարան ու լվացքի մեքենա չկա». տեղահանված ընտանիքների խնդիրները

Դեկտեմբեր 20,2023 18:18

Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից տեղահանված Մուսայելյանների ընտանիքը հաստատվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում: Ժամանակավորապես անհատույց բնակարան են հատկացրել, որը սակայն կոմունալ հարմարություններ չունի: Լուրջ խնդիրների առաջ են կանգնած: «Գազի խնդիր ունենք, լոգարան ընդհանրապես չկա, նաեւ լվացքի մեքենայի կարիք ունենք»,-նշում է տանտիկինը՝ Տաթեւիկ Մուսայելյանը՝ ավելացնելով, որ իրենց սփոփում է նոր համագյուղացիների ջերմ վերաբերմունքը: Նույն կերպ է արտահայտվում նաեւ Վեներա Ավանեսյանը, որի ընտանիքը տեղահանվել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից:

Նորություններ