«Աշխարհի ամենաղաշանգ տեղը Արցախն է, ամենամաքուր հողը Արցախի հողն է»,-այսպես էր նկարագրում իր սիրելի Արցախը՝ Արթուր Հովսեփյանը: Նա ընկավ սեպտեմբերի 19-ին: Քույրը՝ Աննան պատմում է, որ դիրքում նա մենակ է եղել: Ծառայակից ընկերները նրա կողքին չեն եղել, հիմա էլ չեն պատասխանում զանգերին: Մինչդեռ Աննան եւ՛ նրանց, եւ՛ իշխանություններին շատ հարցեր ունի տալու…
Արթուրը բլոկադայի պատճառով այդպես էլ չկարողացավ տեսնել երեք երեխաներին, ովքեր ապրում էին Գորիսում: