Գյուղատնտեսական վաղ գարնանային աշխատանքները սկսվել են | Region

Գյուղատնտեսական վաղ գարնանային աշխատանքները սկսվել են

Փետրվար 16,2024 20:00

Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները սկսել են վաղ գարնան գյուղատնտեսական աշխատանքները, մանսավորապես՝ պտղատու ծառերի էտ, այգեբաց։ Գյուղացիներն ասում են՝ վաղ գարնան գործերը փորձում են ձմռան ամիսներին թեթևացնել, որպեսզի գարնանը կարողանան հրատապ գործերը հասցնել։ Գևորգն այգեբացը սովորաբար փետրվարին է կատարում, էտը դեռ հունվար ամսին է ավարտել է, ասում է՝ շատերը նոր են սկսել այդ աշխատանքները, կախված է հողատարածքի ծավալներից, ում հողակտորը մեծ է, աշխատանքները փորձում է ավելի շուտ սկսել։

Հացիկ համայնքում հողատարածքների շուրջ 80 տոկոսը պտղատու և խաղողի այգիներն են զբաղեցնում, ծիրան, դեղձ ու խաղող են մշակում։ Պտղատու այգիներում գարնան առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են։ Ծառերի մեծ մասն արդեն ձևավորել են, մարտին առաջին բուժումը կիրականացնեն։ Ալաշկերտում այգեբացն է ընթանում։ Այստեղ և մարզի շատ համայնքներում այս տարի խաղողի այգիների զգալի մասը գյուղացիները չեն ծածկել՝ մի մասը ելնելով եղանակային կանխատեսումներից, մյուս մասն էլ խաղողի մթերման ցածր սակագնից հիասթափված հավելյալ ծախս չի կատարել։

72-ամյա Ռաֆայել Սարգսյանն ասում է՝ 50 տարի այգեգործությամբ է զբաղվում, ոչ մի տարի այդքան խնդիրներ չի ունեցել։ Այս տարի գյուղատնտեսական աշխատանքները մեծ դժվարությամբ է սկսել, ֆինանսական խնդիրներ ունի։ Ասում է՝ տեխնիկական տեսակի խաղողի սակագինը ինքնարժեքը չի ծածկում, սեղանի սորտի խաղողի իրացման խնդիր թեև անցյալ տարի չի ունեցել, սակայն բերքատվությունը, նախորդ տարիների համեմատ, 3 անգամ պակաս է եղել։ Պատճառը, ըստ այգեգործի, այգիներում տարածված հիվանդություններն են եղել, պնդում է՝ բոլորն էլ սեղանի սորտից քիչ բերք են ստացել։

 

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նորություններ