Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ. Սերժ Սարգսյան
Փետրվար 16,2024 16:45
Եթե այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, լինելու է կրկնակապիտուլյացիա, և ինչպես տեսնում ենք նաև այս ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել։
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ նախկին նախագահի՝ այդ խոսույթը ձերք է բերել հրահանգների, ցուցումների տեսք։
«Բաքուն արդեն հրահանգների ու ցուցումների խոսույթով է խոսում Հայաստանի հետ։ Չեմ բացառում, որ Ներքին Հանդի դեպքերը կարող են կրկնվել այլ հատվածներում։ Երեկ էլ մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում։
Եվ այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնեն և այդպես շարունակ մինչև քաղաքական դաշտն ու ժոովուրդը իշխանություններին չուղարկեն տուն»,- կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը։