Դատապարտում եմ Շիրակի թեմի առաջնորդի դեմ ձեռնարկված կոշտ և ամոթալի ռեպրեսիվ միջամտությունները․ Վահան Խաչատրյան | Region

Դատապարտում եմ Շիրակի թեմի առաջնորդի դեմ ձեռնարկված կոշտ և ամոթալի ռեպրեսիվ միջամտությունները․ Վահան Խաչատրյան

Հունիս 27,2025 15:29

«Խորապես մտահոգված եմ և դատապարտում եմ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ ձեռնարկված կոշտ և ամոթալի ռեպրեսիվ միջամտությունները։

Հայտնում եմ նրան իմ լիակատար և անվերապահ աջակցությունը։

Սա ոչ միայն անձի իրավունքների կոպիտ խախտում է, այլև վտանգավոր նախադեպ. հոգևոր առաջնորդին լռեցնելու փորձերն ազդակ են՝ ուղղված հասարակության բոլոր անդամներին։ Ամեն անգամ լռելը հավասար է մեղսակցության։

Պարտավոր ենք կարմիր գիծ դնել այնտեղ, որտեղ սկսվում է ոտնձգությունը մեր արժանապատվության և ազատության դեմ։

Կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել այս վտանգավոր խաղը՝ հրաժարվելով լռեցնելուն ուղղված, վախի մթնոլորտի տարածման և ճնշումների ապարդյուն փորձերից»։

ԳԱԼԱ Հ/Ը հիմնադիր՝ Վահան Խաչատրյան

Նորություններ