Ծայրահեղ շոգ. Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ջանքերը և գլոբալ ազդեցությունները | Region

Ծայրահեղ շոգ. Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ջանքերը և գլոբալ ազդեցությունները

Հուլիս 04,2025 17:05

Կլիմայի փոփոխության հետևանքով ծայրահեղ շոգերը դարձել են ավելի հաճախակի, ինտենսիվ և երկարատև, ինչը մեծացնում է առկա սպառնալիքները մարդու առողջության, էկոհամակարգերի և ենթակառուցվածքների վրա:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) և նրա գործընկերներն ակտիվացնում են իրենց ջանքերը այս «լուռ մարդասպանից» պաշտպանվելու համար:

Այս օրերին Հյուսիսային Աֆրիկայից Արևմտյան Եվրոպա են ներթափանցել տաք, չոր օդային զանգվածներ, ինչը հանգեցրել է ռեկորդային բարձր ջերմաստիճանների, օդի աղտոտվածության բարձրացմանը, անտառային հրդեհներին և որոշ տարածքներում ուժեղ երաշտի:

Իսպանիայի հարավում գրանցել է 46.0 °C։ Ֆրանսիան հայտարարել է կարմիր մակարդակի տագնապ և ունեցել է ռեկորդային ամենատաք օրը նախորդ ամսին։ Բացառիկ է ոչ միայն շոգի ինտենսիվությունը, այլև դրա սկիզբը, որը սովորականից շատ ավելի վաղ է սկսվել։

Մարոկկոյում երկարատև ջերմային ալիքի ժամանակ դիտվել է 45 °C։ Քաղաքային տարածքներն ավելի շատ են տուժում շոգից «ջերմային կղզու» էֆեկտի հետևանքով։ Այստեղ բետոնը, ասֆալտը և շենքերը ինտենսիվորեն կլանում են ջերմությունը։

Այս երևույթը սրում է ջերմային սթրեսը և մեծացնում մահացության ռիսկերը, հատկապես խոցելի խմբերի համար։
1950 թվականից ի վեր Եվրոպայի ամենաուժեղ ջերմային ալիքների դեպքերի կեսից ավելին տեղի է ունեցել 2000 թվականից ի վեր: Մինչև 2050 թվականը Եվրոպայի բնակչության մոտ կեսը կարող է բախվել ջերմային սթրեսի բարձր կամ շատ բարձր ռիսկի հետ, հատկապես Հարավային և Արևելյան Եվրոպայում։

Այս աճող ռիսկերը հաղթահարելու համար ՀՕԿ-ն արագացնում է «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» նախաձեռնությունը։ ՀՕԿ-ը նաև սերտորեն համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։

Նորություններ