«Շարմ էլ Շեյխում ադրբեջանցի մեր գործընկերների հետ քննարկել ենք գերիների հարցը։ Հույս ունենք, որ առաջիկայում մեր ջանքերը արդյունք կտան»․ Միրզոյան

«Երեկ Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում կրկին ադրբեջանցի մեր գործընկերների հետ քննարկել ենք գերիների հարցը»,-այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ գերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ իրենք ամենօրյա աշխատանք են կատարում, որը հասարակությունում ոչ միշտ է տեսանելի, հույս հայտնեց, որ առաջիկայում իրենց ջանքերը արդյունք կտան, և հարցի կարգավորման ուղղությամբ լավ նորություններ կլինեն․«Հաստատված խաղաղության պայմաններում, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք հավելյալ ջանքերի և լուծման կարիք են զգում, դրանք ըստ էության այս պահին լուծված չեն։ Դրանցից առաջինը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցն է։ Այս ուղղությամբ մշտապես աշխատանք ենք տանում, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վարղուց դուրս եկած կլիներ օրակարգից»։
Անդրադառնալով Ադրբեջանում Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի գործունեության դադարեցմաը, Միրզոյանը կարևորել է պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցում երրորդ երկրիների մասնակցության կարևորությունը․«Այս համատեքստում դա շատ կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում, և այժմ այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել։ Այնուամենայնիվ այս գործում առաջնային խողովակը այնուամենայնիվ Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումն է»։
Նիկոլ Մարգարյան