Փարաքարի բնակիչները ստորագրահավաք են անում, դիմելու են կառավարությանը, որ դադարեցնեն Ախտոյանների բնակությունն իրենց խոշորացված համայնքում
Հոկտեմբեր 12,2025 14:04

Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, դիմելու են կառավարությանը, որ Ախտոյան ընտանիքին թույլ չտան ապրել Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում։
«Մենք հանրագրով դիմելու ենք կառավարությանը, որով խնդրելու ենք, որպեսզի լարվածությունը թոթափելու համար դադարեցնեն Մհեր Ախտոյանի և նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում»,– հայտարարեց Փարաքարի սպանված համայքնապետ Վալոդյա Գրիգորյանի ընկերը։
Նա ասաց, որ ստորագրահավաքը բաց է, ցանկություն ունեցողները կարող են ստորագրել։