Վարազդատ Լալայանը նվաճել է փոքր ոսկե մեդալ. ծանրամարտի ԱԱ | Region

Վարազդատ Լալայանը նվաճել է փոքր ոսկե մեդալ. ծանրամարտի ԱԱ

Հոկտեմբեր 11,2025 19:11

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ։

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը աշխարհի առաջնությունում 4-րդն է:

Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող է մասնակցել: Նա չի բարձրացրել 185 կգ ու 187 կգ: Մարտիրոսյանը չի մասնակցել հրում վարժությանը:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը կանանց 77 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում պոկել էր 100 կգ և հրել 130 կգ: Երկամարտում նա հավաքել է 230 կգ: Այս ենթախմբում Ամրոյանը 4-րդն է:

88 կգ քաշային ծանրորդների պայքարում Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 160 կգ և այս վարժությունում մեր ծանրորդը 7-րդն էր:

71 կգ քաշային Գոռ Սակահյանը դարձել էր պոկում վարժության փոխչեմպիոն: Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրել էր 150 կգ ու 154 կգ:

Նորություններ