Դավադիր արշավ է. ժողովուրդը հանգիստ կարող է այդ դավադրության դեմն առնել. Արամ Մանուկյան
«Քիչ ռեսուրսներով ու մեծ կորուստներով այսօր չենք կարող ասել՝ կարող ենք վերադարձնել այն, ինչ կորցրեցինք, բայց պարտավոր ենք պահել այն ներքին ռեսուրսը, որը դեռ կա, այն մասունքները, որոնք դեռ հնարավոր է պահպանել»: REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Չկա որևէ հիմք խոսելու «4-րդ հանրապետության» մասին, դա կարող էր լինել միայն երրորդի կործանման դեպքում, կամ երրորդի կամավոր այլ երկրի կազմ մտնելու դեպքում»,-նշեց Մանուկյանը:
«Ազգադավ ու պետականակործան փոփոխությունների մասին է խոսվում, եթե հանկարծ նոր Սահմանադրություն ասվածը գա, նույնն է թե երրորդ՝ գործող հանրապետության մահազդը գրենք, կործանումը, ինքնալուծարումը արձանագրենք»,-ավելացրեց ՀԱԿ փոխնախագահը:
Ըստ նրա՝ պետության և անկախության մեր սիմվոլների նկատմամբ դավադիր արշավ է, ժողովուրդը հանգիստ կարող է այդ դավադրության դեմն առնել:
«Սա այն խնդիրն է, որի շուրջ կարող են միավորվել իրար չսիրող քաղաքական ուժերը: Հանրաքվեի կազմակերպումն այս իշխանության ո՛չ խելքի, ո՛չ ուժի, ո՛չ հնարավորությունների մեջ չի տեղավորվելու»,-ընդգծեց Արամ Մանուկյանը: