Կրասնոդարի մարզիչը խոսել է Սպերցյանի հնարավոր փոխարինման մասին | Region

Կրասնոդարի մարզիչը խոսել է Սպերցյանի հնարավոր փոխարինման մասին

Օգոստոս 18,2025 11:27

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր փոխարինման մասին։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնը»։

«Նախ, նա դեռ ոչ մի տեղ չի հեռացել։ Նրա ապագան իր ձեռքերում է։ Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ նա մնա և երկար ժամանակ խաղա մեր թիմում։

Արդյո՞ք կփնտրենք փոխարինող։ Դժվար է ասել։ Հիմա նաև օտարերկրացի խաղացողների սահմանափակման կանոնն է փոփոխվում։ Հաջորդ տարուց, կարծես, այն էլ ավելի է խստացվելու։

Էդուարդը, որպես Ռուսաստանի քաղաքացի, լիմիտի տակ չի ընկնում։ Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը։ Եթե կոնկրետ առաջարկ լինի, այդ ժամանակ կմտածենք։ Հիմա դժվար է կանխատեսել, հատկապես, երբ տրանսֆերային պատուհանը մոտ է փակմանը», — ասել է Մուսաևը մամուլի ասուլիսում։

armsport.am

Նորություններ