«Խոսրովի անտառ» արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի | Region

«Խոսրովի անտառ» արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի

Հոկտեմբեր 14,2026 12:28

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի:

«Բեզոարյան այծերը լեռնային բնաշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են։ Նրանք հիանալի մագլցում են քարքարոտ լանջերով և սնվում խոտաբույսերով, տերևներով ու թփերի երիտասարդ ընձյուղներով։

Բեզոարյան այծը համարվում է ընտանի այծի նախահայրը:

Այս տեսակի պահպանությունը կարևոր է Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»,- գրված է հրապարակված տեսանյութին կից։

Նորություններ