Գուսանագյուղն արդեն 8 տարի հանրային տրանսպորտ չունի․ ինչու՞ է խնդիրը մինչ օրս մնում չլուծված
Հոկտեմբեր 14,2026 18:00
Գյումրիից 20 կմ հեռավորության վրա գտնվող Գուսանագյուղում բացակայում է հանրային տրանսպորտը։ Բնակիչները քաղաքներ հասնելու համար կամ անհատական փոխադրամիջոցներով են տեղաշարժվում, կամ էլ մոտակա գյուղերի տրանսպորտից են օգտվում։
Գուսանագյուղի բնակիչները Regions TV-ի հետ զրույցում նշեցին, որ երբ օգտվում են հարակից գյուղերի երթուղիները սպասարկող տրանսպորտից, իջնում են Գյումրի-Երևան ավտոմայրուղու վրա, սպասում են պատահական մեքենաների կամ ոտքով են հասնում տուն։
Վարչական ղեկավար Արտյոմ Հարությունյանը ևս դժգոհում է հանրային տրանսպորտի բացակայությունից։ Ըստ նրա՝ բազմիցս են դիմել այդ հարցով, սակայն, տարբեր պատճառաբանություններով, հարցին վերջնական լուծում չի տրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
