Ծանրամարտի երիտասարդական ԵԱ. Սամվել Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր | Region

Ծանրամարտի երիտասարդական ԵԱ. Սամվել Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր

Հոկտեմբեր 14,2026 22:12

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները:

Երիտասարդների 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Մարտիրոսյանը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց 134 կգ և 139 կգ ծանրաձողերը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 157 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով Սամվել Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ մրցումային այս օրը ավելի վաղ Մ-23 տարեկանների 57 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 202 կգ արդյունքով հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն։

armsport.am

Նորություններ