Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 19,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.4°C (2015թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.4°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.6°C