«Լավագույն բանակցություններն էին ամբողջ պատմության ընթացքում»․Զելենսկին Թրամփի հետ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրի որպես ցանկացած խաղաղության համաձայնագրի մաս, հավելելով, որ Ռուսաստանը կընդունի դրանք։
Ավարտվել է Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահի և եվրոպական երկրների մի շարք երկրների առաջնորդների հետ փակ հանդիպումը, որից հետո նրանք հանդես եկան հայտարարություններով։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն հայտնեց Թրամփին, նշել, որ այսօր «շատ լավ բանակցություններ» են ունեցել «զգայուն հարցերի, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների» շուրջ։
Զելենսկին հայտարարեց, որ Թրամփի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները «լավագույն բանակցություններն էին ամբողջ պատմության ընթացքում»։
Հայտարարվեց, որ եռակողմ՝ Թրամփ-Զելենսկի-Պուտին հանդիպում է նախատեսվում։
«Երբ եռակողմ հանդիպման մասին համաձայնություն ձեռք բերվի, կլինեն նաև գերիների փոխանակումներ»,-ասել է Թրամփը։
Նա նշել է․«Ես գիտեմ, որ կա ավելի քան հազար բանտարկյալ, և գիտեմ, որ նրանք ազատ են արձակելու նրանց», – ասում է Թրամփը Ռուսաստանում պահվող ուկրաինացիների մասին։ «Հնարավոր է՝ նրանք շատ շուտով ազատ արձակեն նրանց՝ այսինքն՝ անմիջապես»։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ այսօրվա հանդիպումը «չափազանց օգտակար» է, բայց ընդգծել շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը։
«Անկեղծ ասած, մենք բոլորս կցանկանայինք տեսնել հրադադար, ամենաուշը՝ հաջորդ հանդիպումից հետո»,- Թրամփին դիմելով ասել է Մերցը, հավելելով, որ «չի կարող պատկերացնել», որ եռակողմ հանդիպումը տեղի կունենա «առանց հրադադարի»։
Նա կոչ է արել Թրամփին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ հրադադարին համաձայնվելու համար։
«Կտեսնենք, թե ինչպես դա կստացվի, և արդյոք կկարողանանք դա անել», – պատասխանել է Թրամփը։ Սակայն նա ասել է նաև, որ վեց պատերազմները, որոնք, Թրամփի պնդմամբ, կարգավորել է, ավարտվել են առանց հրադադարի։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ քննարկումները «ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության մասին են»։
Մակրոնը ևս ընդգծել է, որ հրադադարը «անհրաժեշտություն» է, և ասել, որ բոլոր առաջնորդները «աջակցում են այս գաղափարին»։ Մակրոնը նշել է, որ անվտանգության երաշխիքները ենթադրում են ուժեղ ուկրաինական բանակ «հաջորդ տարիների և տասնամյակների» համար, և սեղանի շուրջ նստած բոլորի կողմից անվտանգություն կառուցելու հանձնառություն։