Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարում
Օգոստոս 19,2025 10:59
Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները «Grand Chess Tour»-ի շրջանակներում անցկացվող մրցաշարերին: Հայազգի շախմատիստն այժմ մեկնարկել է «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարում:
ԱՄՆ-ում ընթացող դասական շախմատի այս մրցաշարի մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովն էր: Արոնյանն, ով խաղում էր սև խաղաքարերով, առավելության հասավ պարտիայի 41-րդ քայլին:
Մինչ այս Արոնյանը հաղթանակ էր տոնել արագ և կայծակնային շախմատի երկու մրցաշարերում` «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025»-ում ու «Freestyle Chess Grand Slam Tour»-ում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
