Հայաստանն ու Իրանն ընդլայնում են տրանսպորտային համագործակցությունը, Արաքսի վրա նոր կամուրջ կկառուցվի․իրանցի նախարար | Region

Հայաստանն ու Իրանն ընդլայնում են տրանսպորտային համագործակցությունը, Արաքսի վրա նոր կամուրջ կկառուցվի․իրանցի նախարար

Օգոստոս 19,2025 13:22

Երևանում գտնվող Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը «Tasnim»-ին ասել է, որ Հայաստանն ու Իրանն ընդլայնում են տրանսպորտային համագործակցությունը։

Նա նշել է, որ Արաքսի վրայով երկրորդ սահմանային կամուրջ կկառուցվի։ Հայաստանն ու Իրանը նախնական համաձայնության են եկել, որպեսզի Նորդուզում երկրորդ կամուրջը կառուցվի, նաև գործող կամուրջն էլ վերակառուցվի ու սահմանային տերմինալները բարելավվեն։ Այս քայլերը կնպաստեն բեռնափոխադրմանը և կձևավորեն լիարժեք տարանցիկ փաթեթ,ասել է իրանցի նախարարը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բանակցությունների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել երկաթուղային նախագծերին։

Համաձայնեցվել է Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղու զարգացման ռազմավարական պլանը, որը արդյունավետ դեր կխաղա Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպայի միջև տարանցիկ երթևեկության հարցում։

Իսկ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը Երևան այցի շրջանակներում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նպատակ կա երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը մեծացնել և «փոխանակումների ծավալը բարձրացնել 3 միլիարդ դոլարի»։

Նորություններ