Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 20,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40°C (2015թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.5°C (1987թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.8°C