Ես զրույց եմ ունեցել Գալիցկիի հետ․ Սպերցյանը հաստատել է ակումբի նախագահի հետ զրույցը | Region

Ես զրույց եմ ունեցել Գալիցկիի հետ․ Սպերցյանը հաստատել է ակումբի նախագահի հետ զրույցը

Օգոստոս 19,2025 17:23

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաստատել է, որ զրույց է ունեցել ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի հետ։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվել է հայ կիսապաշտպանի ապագան։

«Ես զրույց ունեցա Գալիցկիի հետ, բայց սա կմնա մեր միջև։ Սրանք ներքին հարցեր են։ Կա՞ն ակումբների միջև բանակցություններ։ Ես ոչինչ չգիտեմ դրա մասին»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը ։

Ավելի վաղ Սպերցյանը Match TV-ին տված հարցազրույցում հաստատել էր «Սաութհեմփթոնի» հետաքրքրությունը և նշել, որ ակումբն առաջարկ է ստացել նրա տրանսֆերի վերաբերյալ։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հայ խաղացողը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 միլիոն եվրո։

armsport.am

Նորություններ