Կրասնոդարը դեռ տատանվում է․ ինչ է հայտնի

«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Arménie Football-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ակումբը չի արձագանքել Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնի» առաջարկին։ Սպասվում է, որ «ցուլերի» ղեկավարությունը կհստակեցնի իր դիրքորոշումը տրանսֆերի վերաբերյալ մինչև օգոստոսի 20-ի ավարտը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 14 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է ութ հանդիպում՝ խփելով չորս գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։
Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է և 2021 թվականի հուլիսից հանդես է գալիս հիմնական թիմում։ Այդ ժամանակից ի վեր նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 151 հանդիպում՝ խփելով 48 գոլ և կատարելով 36 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «ցուլերի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառը, իսկ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։