Ի՞նչ է ասել Թրամփը Փաշինյանին ու Ալիևին՝ նախքան համաձայնագրի ստորագրումը | Region

Ի՞նչ է ասել Թրամփը Փաշինյանին ու Ալիևին՝ նախքան համաձայնագրի ստորագրումը

Օգոստոս 20,2025 13:50

«Այդ հակամարտությունը շարունակվում էր 34-35 տարի: Ես ծանոթացա առաջնորդների հետ, ապա ասացի՝ ինչո՞ւ եք դուք կռվում, ես չեմ պատրաստվում ձեզ հետ առևտրի գործարք կքնել եթե դուք կռվելու եք, դա խելագարություն է։ Ի վերջո մի բանը հանգեցրեց մյուսին, ես հասա դրան։ Նույնիսկ երբ նրանք երկուսն էլ Օվալաձև աշխատասենյակում էին, վերջում, երբ նրանք պատրաստվում էին ստորագրել, նրանք նստած էին կողք կողքի և փորձում էին «հեռանալ»,  իրենց լավ չէին զգում, բայց վերջում գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց»,-այս մասին լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն՝ անդրադանալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայանգրի  նախաստորագրմանը։

«Հաճելի էր դա դիտել։ Ես սիրում եմ պատերազմներ դադարեցնել: Արդեն իսկ 6 պատերազմ եմ դադարեցրել, իսկ որոշ նախագահների չի հաջողվում նույնիսկ մեկն ավարտել»,-ասել է Թրամփը:

Ուշագրավ է, որ այս հարցազրուցյում Թրամփը չի կարողացել Ադրբեջանի անունը ճիշտ արտասանել, իսկ Հայաստանի անգլերեն անվան՝ Armenia-ի փոխարեն ասել է «Ալբանիա, Ադրբեջանի փոխարեն ասել է «Aber bajan»։

 Հարցազրույցում  Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին հատվածը կարող եք լսել  4:44 րոպեից։

Նորություններ