1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 2008–ին` ընդդիմությունից. հանդարտվեք, վայելեք Հայաստանում հաստատված խաղաղ կյանքը․Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին | Region

1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 2008–ին` ընդդիմությունից. հանդարտվեք, վայելեք Հայաստանում հաստատված խաղաղ կյանքը․Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Օգոստոս 22,2025 10:48

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Փաշինյանը սոցիալական ցանցերում գրել է.

Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։

Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը օգոստոսի 19-ին սոցիալական ցանցում քննդատել է Փաշինյանին և նրա կառավարությանը՝ մեղադրելով, որ իշխանությունը չի լուծում արցախցիների խնդիրները, «վտանգավոր արկածախնդրություն դրսևորեց նաեւ Հայոց եկեղեցու նկատմամբ», իսկ ՀԷՑ-ի ազգայնացման հակասահմանադրական ձեռնարկումը 1-ին նախագահը անվանել է «սադրիչ քայլ»։ «Մի խոսքով, Փաշինյանի որդեգրած հախուռն գործելաոճը իրապես միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը»,-գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նորություններ