Իրանում զինված հարձակման հետևանքով 5 ոստիկան է մահացել | Region

Իրանում զինված հարձակման հետևանքով 5 ոստիկան է մահացել

Օգոստոս 22,2025 17:12

Այսօր Իրանի Իրանշահր քաղաքի ծայրամասում գտնվող Դամանի անցակետում  ոստիկանական պարեկային ստորաբաժանումների վրա, ըստ իրանական լրատվամիջոցների, «ահաբեկիչները զինված հարձակում են գործել», որի հետևանքով զոհվել է ոստիկանության հինգ աշխատակից։

Mehr-ի փոխանցմամբ՝ զինված հարձակումից հետո «հանցագործները փախել են դեպքի վայրից»։

Պաշտոնական լրատվամիջոցների տվյալներով՝ այս ահաբեկչական գործողության հեղինակներին բացահայտելու և հետապնդելու գործողությունը ներառվել է անվտանգության և իրավապահ մարմինների օրակարգում։

Իրանշահրը քաղաք է, որը գտնվում է Սիստան և Բելուջիստան նահանգում, այս նահանգի մայրաքաղաք Զահեդանից 337 կիլոմետր հեռավորության վրա։

Նորություններ