Գազայի «Նասեր» ԲԿ-ին իսրայելական հարվածներից 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 լրագրող | Region

Գազայի «Նասեր» ԲԿ-ին իսրայելական հարվածներից 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 լրագրող

Օգոստոս 25,2025 13:35

Իսրայելը հարվածել է Գազայի «Նասեր» ԲԿ-ին, ինչի հետևանքով կա 15 զոհ, այդ թվում՝ 4 լրագրողներ, որոնցից մեկը Reuters-ի թղթակիցն էր։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահական գերատեսչությունը:

Պաշտոնյաների խոսքով՝ առաջին հարվածի ժամանակ զոհվել է Ռոյթերսի համար պայմանագրով աշխատող օպերատոր Հուսամ ալ-Մասրին։ Լուսանկարիչ Հաթեմ Խալեդը, որը նույնպես Ռոյթերսի համար պայմանագրային հիմունքներով էր աշխատում, , վիրավորվել է երկրորդ հարվածի ժամանակ։ Ականատեսները պատմել են, որ երկրորդ հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փրկարարները, լրագրողները և այլ մարդիկ շտապել են սկզբնական հարվածի վայր:

Reuters-ի կադրերը ցույց են տվել, որ Մասրիի կողմից ղեկավարվող հիվանդանոցից Reuters-ի ուղիղ հեռարձակումը հանկարծակի անջատվել է սկզբնական հարվածի պահին:

Գազայի առողջապահության պաշտոնյաները նշել են մյուս երեք լրագրողների անունները՝ Մարիամ Աբու Դագգա, Մոհամմեդ Սալամա և Մոազ Աբու Թահա: Նրանք հավելել են, որ զոհվածների թվում է նաև փրկարար աշխատող: Պաղեստինյան լրագրողների սինդիկատի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր Գազայում Իսրայելի կրակից զոհվել է ավելի քան 240 պաղեստինցի լրագրող:

Նորություններ