Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 26,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 26-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-29-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.5°C (2014թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.8°C (1983թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.7°C