Սպերցյանը խոսել է Կրասնոդարում կարիերան շարունակելու մասին
Օգոստոս 25,2025 14:56

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում նշել է, որ չի բացառում իր ողջ կարիերան ռուսական ակումբում անցկացնելու հնարավորությունը։
«Կրասնոդարը» ՌՊԼ-ի 6-րդ տուրի արտագնա խաղում 6:0 հաշվով ջախջախել է «Կռիլյա Սովետովին»։ Ավելի վաղ Սպերցյանը խոսել էր անգլիական «Սաութհեմփթոնի» հետաքրքրության մասին։
— Ընդունո՞ւմ եք, որ կարող եք Ձեր ողջ կարիերան անցկացնել «Կրասնոդարում»՝ առանց դրա համար զղջալու։
— Ամեն ինչ հնարավոր է։ Կարող եմ մնալ և խաղալ այնքան, որքան պետք կլինի ակումբին, որքան ես պետք կլինեմ։ Բայց կարող է նաև պատահել, որ հեռանամ։ Կանխատեսելն իմաստ չունի,— ասել է Սպերցյանը։
25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 9 հանդիպման և խփել 5 գոլ։