Տեղի է ունեցել Պուտին-Փեզեշքիան հեռախոսազրույցը
Օգոստոս 25,2025 17:05

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշկքիանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում Պուտինը տեղեկացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքների մասին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի կայքը:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ տիրող իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների զարագացմանը։