Սևանա լճի մակարդակն իջել է | Region

Սևանա լճի մակարդակն իջել է

Օգոստոս 25,2025 21:15

Հիդրոօդերևութաբանության և մոնիթոիգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում։

Այսպես՝ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.54 մ (24.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.627 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 100.734 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 15.635 մլն.մ3³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 147.813 մլն.մ³:

Նորություններ