Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 28,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5մ/վ։ Օգոստոսի 27-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-29-ն երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.5°C (2014 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.8°C (1987 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.7°C