Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեխաներ են զոհվել․CNN | Region

Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեխաներ են զոհվել․CNN

Օգոստոս 27,2025 21:46

Ամերիկյան Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ եկեղեցուն կից դպրոցի վրա  տեղի է ունեցել զինված հարձակում, որի հետևանքով  կա առնվազն մեկ զոհ։

CNN-ի   հաղորդմամբ՝ «Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեխաներ են զոհվել, ըստ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյի։ Ոստիկանությունը սա որակել է որպես դիտավորյալ բռնության ակտ»։

AP-ի  փոխանցմամբ՝ այս պահին հաղորդվում է վիրավորում ստացած 5 երեխայի մասին, որոնք հոսpիտալացվել են։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակումը տեղի է կաթոլիկ դպրոցի տարածքում։ Անհայտ անձը կրակ է բացել առավոտյան, երբ ծնողները երեխաներին դպրոց էին տանում։
Մինեապոլիսի ոստիկանության հաղորդման համաձայն՝ հարձակման հեղինակը չեզոքացվել է, 7 այլևս սպառնալիք չկա բնակիչների և երեխաների համար։ Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, գրում են, որ կրակողը ինքնասպան է եղել, սակայն այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա։

Նորություններ