Իմ երազանքն այդ մրցաշարն է․ Սպերցյանի ակնարկը | Region

Իմ երազանքն այդ մրցաշարն է․ Սպերցյանի ակնարկը

Օգոստոս 27,2025 22:46

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է իր այն երազանքի մասին, որը դեռ չի իրականացել։

— Ինչպե՞ս ես պատկերացնում քո կարիերայի զարգացման իդեալական սցենարը։

— Կարծում եմ, այս պահին ամեն ինչ կարգին է։ Այդ հարցը, հավանաբար, ավելի լավ կլիներ տալ ավելի վաղ։ Երբ երեխա ես, նստում ես ու երազում. «Կուզեի սա հաղթել, այնտեղ խաղալ»։

— Երեխայական երազանքները կատարվու՞մ են։

— Ինչու ոչ։ Ինչ-որ բան կատարվում է, ինչ-որ բան՝ ոչ։

— Իսկ ի՞նչը դեռ չի կատարվել։

— Չեմպիոնների լիգան, – ասել է Սպերցյանը Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչի հետ զրույցում։

armsport.am

Նորություններ