«Փաշինյան, դու հզոր ես»․Փաշինյանը Թրամփի մակագրությամբ նվեր է ստացել
Օգոստոս 28,2025 14:06
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահից նվեր է ստացել։
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը «Փաշինյան, դու հզոր ես» մակագրությամբ լուսանկար է նվեր ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սոցիալական ցանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ անձամբ Թրամփի ստորագրությունն է՝ մակագրված՝ «Ալիև, դու հզոր ես»։ Արդյոք նման մի բան ստացել է նաև Նիկոլ Փաշինյանը, այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետը դրական պատասխանեց։ Իսկ թե ինչու չի հրապարակել այն, Փաշինյանն այս հարցին ի պատասխան ասաց․«Չգիտեմ, երևի հարմար չեմ համարել։
Շնորհակալ եմ նախագահ Թրամփին այդ ուշադրության համար։ Գուցե բավարար նրբանկատ չեմ գտնվել, որպեսզի ես էլ հրապարակեի։ Գուցե դա իմ սխալն է»։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
