Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 02,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի  2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  2-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Հհ 01.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 01.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39.5°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         8.3°C (1990թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    24.3°C

Նորություններ