Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը EA FC 26-ում | Region

Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը EA FC 26-ում

Սեպտեմբեր 01,2025 15:46

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է փայլել ոչ միայն ֆուտբոլային խաղադաշտում, այլև վիրտուալ աշխարհում: EA FC 26 ֆուտբոլային սիմուլյատորի՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին սպասվող թողարկման համար հրապարակվել են միլանյան «Ինտերի» խաղացողների վարկանիշները:

Ինչպես նախորդ խաղերում, «Ինտերը» լիցենզիայի բացակայության պատճառով խաղում ներկայացված է FC Lombardia անվամբ: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պահպանել է իր 83 վարկանիշը: Չնայած որոշ աննշան բնութագրերի նվազմանը, նրա ընդհանուր միավորը մնացել է անփոփոխ, ինչը բացառիկ է նրա տարիքի (36 տարեկան) խաղացողի համար:

«Ինտերի» կազմում առաջատարը Լաուտարո Մարտինեսն է՝ 88 վարկանիշով:

armsport.am

Նորություններ