Աննա Հակոբյանը՝ Չինաստանում Մեհրիբան Ալիևայի և այլ առաջին տիկնանց հետ | Region

Աննա Հակոբյանը՝ Չինաստանում Մեհրիբան Ալիևայի և այլ առաջին տիկնանց հետ

Սեպտեմբեր 01,2025 18:21

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Իլհամ Ալիևի տիկինը՝ Մեհրիբան Ալիևան միասին լուսանկարվել են Չինաստանի Տյանցզին քաղաքում։

Աննա Հակոբյանը ևս լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքում, սակայն միայն Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջին տիկիների հետ համատեղ խմբակային լուսանկարներ։

Հակոբյանը գրել է․«Մասնակցեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին տիկին Պենգ Լիյուանի ընդունելությանը: Այնուհետև ունեցանք նավով շրջայց Հայհե գետի երկայնքով` ծանոթանալու Տյանցզին քաղաքի տեսարժան վայրերին»։

 

Նորություններ