Պլանային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 4/5-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի՝ Անի, Անտառավան 4, 5 թաղամասերի, Սավոյան, Խր. Հայրիկ, Մազմանյան, Սպարտակի, Ծննդատան, Ա. Պետրոսյան, Մյասնիկյան, Լ. Մադոյան, Մերկուրովի փողոցների, Տիգրան Մեծ պողոտայի, Ղանդիլյան, Ղուկասյան, Կաթսայատան, Կոմինտերնի նրբանցքների և Հնոցավան շարքերի ջրամատակարարումը: Նշենք նաև, որ Գյումրի քաղաքի մյուս փողոցներում ջրի ճնշումը զգալի կնվազի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
03․09.2025թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ