Լուկաս Սելարայանը միացել է Հայաստանի հավաքականի մարզական ճամբարին | Region

Լուկաս Սելարայանը միացել է Հայաստանի հավաքականի մարզական ճամբարին

Սեպտեմբեր 03,2025 21:48

Արգենտինական «Աթլետիկո Բելգրանոյի» հարձակվող Լուկաս Սելարայանը միացել է  Հայաստանի հավաքականի մարզական ճամբարին, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Նախորդ օրը ազգային թիմին էին միացել նաեւ Նաիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Դարպասապահներ

Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ»

Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»

Նարեկ Աղասարյան – «Որարտու»

Գոռ Մանվելյան – «Նոա»

Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան – «Նոա»

Էդգար Սևիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

Հովհաննես Հարությունյան – «Նոա»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Դանիել Աղբալյան – «Փյունիկ»

Ուգոչուկվու Քրիստուս Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Լուկաս Սելարայան – «Աթլետիկո Բելգրանո» (Արգենտինա)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

Ազգային հավաքականի մարզչական շտաբը

Եղիշե Մելիքյան – Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Ստեփան Դեմիրճյան – Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ։

Աղվան Այվազյան –  Հայաստանի ազգային հավաքականի  գլխավոր մարզիչի օգնական։

Ռոման Մոնարյով –  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի օգնական։

Խավիեր Մինյանո – Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ։

Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։

Սեպտեմբերի 9-ին ազգային թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։

Նորություններ