Հայաստանյան օգտատերերի՝ համացանցում նկատած խնդիրները պայմանավորված են Google-ի մատուցող ծառայությունների խափանմամբ․խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր | Region

Հայաստանյան օգտատերերի՝ համացանցում նկատած խնդիրները պայմանավորված են Google-ի մատուցող ծառայությունների խափանմամբ․խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր

Սեպտեմբեր 04,2025 14:46

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել Google-ի որոշ ծառայությունների խափանման մասին։

«Սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 11:10-ից հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ: Հարկ է նշել, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր»,-հայտնում է նախարարությունը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայաստանում Google-ի որոնողակական համակարգն ու Youtube-ը խափանումներով էր աշխատում, բազմաթիվ օգտատերեր չէին կարողանում օգտվել մի շարք ծառայություններից, որոնողական համակարգը չէր կարողանում կատարել որոնումներ: YouTube-ի բազմաթիվ օգտատերերը չէին կարողանում բեռնել տեսանյութեր, ցուցադրվում էր անվերջ բեռնման գործողություն։

Նորություններ