«Մենք անկեղծորեն գնահատում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա»․ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն
Սեպտեմբեր 04,2025 16:01
«Մենք անկեղծորեն գնահատում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը հանձնառու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»․այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Չինաստան այցից հետո երեկ աշխատանքային այցով մեկնել է Ճապոնիա: Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Տոկիոյում՝ Կանտեյում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
