Քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մասին
Մենք առաջին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատակարգը, որով նկարագրեցինք, ըստ էության, մեր շփումների արդյունքների ամփոփման և կազմակերպման ձևը, հաստատեցինք երկու կառավարություններով: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին, թե սահմանազատման և սահմանագծման և աշխատանքները որ փուլում են, և ինչ ճանապարհային քարտեզ գոյություն ունի:
Եթե մենք մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնանք, և մեր աշխատանքները և տրամաբանությունը նախագծման փաստաթղթի բխեն Ալմա Աթայի հռչակագրից, մենք կարող ենք երկու-երեք ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանություն: Մեթոդաբանությունը հաստատելուց հետո, ինչ խոսք, շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը՝ թե՛ դելիտիմացիայի, թե՛ դեմարկացիայի, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»,- նշեց Մհեր Գրիգորյանը: