Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Ղազախստանի ներկայացուցիչը քննարկել են միջկրոնական հարցեր | Region

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Ղազախստանի ներկայացուցիչը քննարկել են միջկրոնական հարցեր

Սեպտեմբեր 04,2025 22:35

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Ղազախստանի ներկայացուցչին, հայտնում են Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 4 Սեպտեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Ղազախիստանի պետութեան ներկայացուցիչը, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ։

Հանդիպման նպատակն էր Վեհափառ Հայրապետին փոխանցել անհրաժեշտ տեղեկութիւններ Ղազախիստան այցելելու եւ միջազգային միջ-կրօնական համագումարի մասնակցելու գծով:

Հանդիպման ներկայ էին նաեւ Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեան եւ Կաթողիկոսարանի միջ-կրօնական բաժանմունքի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»:

Նորություններ