Հայ շախմատիստները մասնակցում են ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս-2025» մրցաշարին
Սեպտեմբեր 04,2025 21:29

Սեպտեմբերի 4-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկեել է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս 2025» մրցաշարը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց մրցաշարին Հայաստանից մասնակցում են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը։
Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։