Վերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 600 բեռնատար կա | Region

Վերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 600 բեռնատար կա

Սեպտեմբեր 06,2025 17:01

Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 600 հայկական բեռնատար է հերթագրվել։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1907 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 647-ը հայկական են։

Խցանումների պատճառը Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան զբոսաշրջային նպատակներով մեկնող քաղաքացիների մեծ հոսքն է։

Նորություններ