Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սեպտեմբեր 09,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ի և 12-ի կեսօրից հետո, 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-11-ն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 9-10-ը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19 մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.6°C (2007թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.3°C (1970թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.3°C